Вчера Kisabac Lusamutner - ...Bayc Lqel E - 25.05.2015 Anons

..ԲԱՅՑ ԼՔԵԼ Է - Սոցիալական ցանցը դարձավ Գեղամ Դավթյանի ու նրա ապագա կնոջ ծանոթության, ամուսնության ու նաև բաժանման պատճառ: Ճակատագրական հանդիպումն ու խաբեության միջոցով ամուսնութունը նրան ստիպեց հասկանալ սեփական սխալը: 40, 32 հետո արդեն 28 տարեկան դարձած փեսային չներեցին կնոջ հարազատները: Ինչո՞ւ հարսանիքից մի քանի օր անց կինը հեռացավ նրա կյանքից, ի՞նչ մեղադրանքներ է հնչեցնում Գեղամը կնոջ հասցեին ու ինչո՞ւ տարիքը դարձավ պատուհաս այս նախկին ամուսինների համար:

0 9
Вчера Kisabac Lusamutner - Pataskhan Harvats - 20.05.2015

ՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՐՎԱԾ - Նա կորցրեց մորն ու հորը, ունեցավ ծանր մանկություն ու երազեց երջանիկ ապագայի մասին: 16-ամյա Լիլիթը հարսանիքի 1-ին օրվանից նկատեց ամուսնու անտարբեր վերաբերմունքը, բայց լռեց ու համբերեց: Անհասկանալի մեղադրանքներ, աղավաղված բարեկամական կապեր, ծեծ ու ջարդ, խանդի տեսարաններ: Ի՞նչ պատասխան հարված հասցրեց Լիլիթն ամուսնուն, ինչո՞ւ են միմյանց մեղադրում այլ զուգընկեր գտնելու մեջ, ու ինչո՞ւ Լիլիթի 3 երեխաները չեն ընդունում նրան:
 

0 16
Вчера Kisabac Lusamutner - Partqov Kyanq - 22.05.2015

ՊԱՐՏՔՈՎ ԿՅԱՆՔ - Ռոբերտ ու Ջոնի Այվազյան եղբայրներն օրվա մեծ մասը միասին են անցկացնում: Ամուսնու անակնկալ բացակայությունից հետո ամբողջ հոգսն ընկավ մոր՝ Արուսյակի փխրուն ուսերին: Նրա առօրյան անցնում է երեխաների խնամքով զբաղվելով, նրանցով ու նրանց համար ապրելով:

0 19
Вчера Kisabac Lusamutner - Payqar Hanun Sharunakutyan - 19.05.2015

ՊԱՅՔԱՐ ՀԱՆՈՒՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ -Հետազոտությունները փաստում են, որ Հայաստանը պոտենցիալ կերպով յուրաքանչյուր տարի կորցնում է մոտ 1400 ապագա մայրը, որի պատճառը սելեկտիվ աբորտներն են: Այս խնդրի լուծելու համար պայքար է մղվում ավելի քան 5 տարի: Մի շարք զեկույցներ, ծրագրեր ու միջոցառումներ են ձեռնարկվել կառավարության և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների կողմից հայ ընտանիքներին այս քայլից հետ պահելու համար: 

0 22
22.05.2015 Kisabac Lusamutner - Xachvox Erazanqner - 21.05.2015

ԽԱՉՎՈՂ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ - Սողոյանների բազմանդամ ընտանիքն է: Չնայած ունեցած դժվարություններին՝ այստեղ միշտ համերաշխությունն է տիրում: Հետաքրքիր ծանոթություն, ընտանեկան ամուր հիմքեր և 5 մանկահասակ երեխա: 2010 թվականին տեղի ունեցած միջադեպը փոխեց նրանց բնականոն առօրյան: Երջանկությունը չպակասեց, բայց խնդիրներն անվելացան: 

0 23
19.05.2015 Kisabac Lusamutner - Tevakan Lrutyun - 18.05.2015

ՏԵՎԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ - Տևական լռությունից հետո Թերեզան որոշեց խոսել և բացահայտել իր կյանքի դաժան պատմությունը: Խավարից փախչելու ցանկությունն ստիպեց նրան դեմ գնալ ծնողներին ու ամուսնանալ: Վահանի հետ ծանոթությունն դարձավ նրա երջանկության ու միևնույն ժամանակ դժբախտության պատճառը: Ի՞նչ խնդիրների առաջ կանգնեց Թերեզան ամուսնությունից հետո, ինչո՞ւ հեքիաթների աշխարհը դարձավ ամուսնու տանից հեռանալու պատճառ և որտեղ է նրա 5 ամսական որդին:
 

0 80
15.05.2015 Kisabac Lusamutner - "Baregortsakan Himnadram"

ԿԻՍԱԲԱՑ ԼՈՒՍԱՄՈՒՏՆԵՐ "ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ" - Իր ստեղծման առաջին իսկ օրից "Կիսաբաց լուսամուտներ" հիմնադրամին վստահեցին շատերը: Մարդիկ, ովքեր ցանկություն ունեցան կանգնելու մեր հերոսների կողքին, մարդիկ, ովքեր օգնելով ուրիշներին, օգնեցին իրենք իրենց: Մարդիկ, ովքեր չվախեցան մասնակցել ուրիշների վաղվա օրվա կերտմանը: Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք. միասին մենք կարող ենք ավելին: "Կիսաբաց լուսամուտներ"-ը հենց ձեր օգնությամբ է փորձում իրական դարձնել անիրականը ու կանգնել յուրաքանչյուրի կողքին, ով մեր ու ձեր օգնության կարիքն ունի:

0 13
14.05.2015 Kisabac Lusamutner - Hetadardz Hayatsq - 15.05.2015 Anons

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ - Բաժանությունից հետո Զոհրաբ Զոհրաբյանը չկորցրեց կյանքի հանդեպ ունեցած լավատեսությունն ու երջանիկ ընտանիք ունենալու ձգտում. երկրորդ անգամ նա կյանքը կապեց Նունեի հետ: Բազմաթիվ հոգսեր, առօրյա դժվարություններ, հասարակությունից օտարացած փոքրիկներ: Ո՞րն է 8-ամյա Մարիամի դպրոց չգնալու պատճառը, ի՞նչն է մի տանիքի տակ համախմբել տարբեր ճակատագրեր ունեցող այս զույգին և ի՞նչ է թաքցնում անցյալը իր հիշողության մեջ:

0 17
14.05.2015 Kisabac Lusamutner - Chanaparh Depi Voch Mi Tegh - 14.05.2015

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՈՉ ՄԻ ՏԵՂ - Ամուսնու արարքները երկար ժամանակ թաքցնելուց հետո Արփենիկ Խանգելդյանը չկարողացավ լռել ու համբերել: Աշխատանքի բերումով ընտանիքը շարունակ արտերկիր գնաց, իսկ տարիներ հետո վերջնականապես հաստատվեց Բարձրաշեն գյուղում: Ինչո՞ւ Արփենիկի դուստրը միայն 9 տարեկանում առաջին անգամ դպրոց գնաց, ի՞նչը խանգարեց Արփենիկի ընտանիքին ամուր հիմքերի վրա մնալ և ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցրեց ամուսինն Արփենիկին:

0 23
14.05.2015 Kisabac Lusamutner- "Sepakanatiroj" Pahanjnere - 13.05.2015

"ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ" ՊԱՀԱՆՋՆԵՐԸ - 1988թ. երկրաշարժից հետո Միհրանի ծնողները և՛ կորուստ ունեցան, և՛ ձեռքբերում: Երբ Միհրանը ծնվեց, ընտանիքում արդեն եղբայրները կային: Հոր մահից հետո ամեն ինչ խառնվեց իրար: Սակայն Միհրանը զորակոչվեց բանակ, և հարցերը կարգավորելու ժամանակ չեղավ: Վերադարձին նրան անակնկալների մի ամբողջություն էր սպասվում: Միջնեկ եղբոր հետ շարունակ վեճեր, մոր կորուստ, փակված դռներ ու սեփականատիրական պահանջներ: 

0 36
12.05.2015 Kisabac Lusamutner - Apaharzan Em Uzum - 12.05.2015

ԱՊԱՀԱՐԶԱՆ ԵՄ ՈՒԶՈՒՄ - 19-ամյա Շողիկին կյանքն ավելի շատ խաղ, քան կյանք էր հիշեցնում: Հրաժարվելով սիրած տղայից՝ նա ընտրեց Գևորգին ու ներքաշվեց նոր խաղի մեջ: Բայց այս անգամ խաղի կանոնները դաժան էին: Անընդմեջ ծեծուջարդ, նվաստացումներ, սովամահությունից շաքարաջրով փրկված երեխաներ ու անմարդկային պայմաններ: Ինչո՞ւ Շողիկն ամուսնու համար վիրտուալ ընկերուհիներ գտավ, հետո ստիպված եղավ ամեն կերպ ացուցել իր ով լինելը, ինչո՞ւ է նրա միակ երազանքն այսօր ապահարզան ստանալը;

0 40
12.05.2015 Kisabac Lusamutner - Vacharelov Marmins... - 11.05.2015

ՎԱՃԱՌԵԼՈՎ ՄԱՐՄԻՆՍ... - Քրոջ խորհրդով նա գումար աշխատելու հեշտ ճանապարհ ընտրեց: Որպես հասարակ իր՝ ընտրվել հաճախորդի կողմից, հաճոյանալ նրան, կատարել նրա քմհաճույքները, այն է՝ վաճառել մարմինը: Միացյալ Արաբական էմիրություններում անցկացրած 20 երկար ու ձիգ օրերը նրան սարսափ ֆիլմ հիշեցրին: Եվ Հայաստանն իսկապես դրախտավայր թվաց:

0 93
08.05.2015 Kisabac Lusamutner - Aprox Karotner - 07.06.2015

ԱՊՐՈՂ ԿԱՐՈՏՆԵՐ - Հաշվի չառնելով տարքային մեծ տարբերությունը՝ Անահիտը կյանքը կապեց Ստեփանի հետ: Համատեղ ամուսնական կյանք, իսկ արդյունքում՝ 4 երեխաներ: Սակայն այս իրականության հետ Ստեփանի հարազատներն այդպես էլ չհաշտվեցին: Ինչու՞ նրանք չեն ընդունում երեխաներին որպես Ստեփանի ժառանգներ, ինչո՞ւ և ինչպե՞ս են սպառնում Անահիտին:

0 47
08.05.2015 Kisabac Lusamutner - Antesaneli Xorqer - 08.05.2015

ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ԽՈՐՔԵՐ - Գոհար Խլոպուզյանի երջանիկ ամուսնությունը կարճ տևեց: Ամուսնու անսպասելի մահը խաթարեց ընտանեկան անդորրը: 3 դստրերին երջանիկ տեսնելու երազանքը նույնպես չիրականացավ: Տիկին Գոհարի ավագ դուստրը՝ Նինան, նույնպես հայտնվեց միայնակ մոր կարգավիճակում: Ինչու՞ Նինան ստիպված եղավ 3 երեխաներին թողնել մոր հույսին, ինչպես՞ տիկին Գոհարն ընդունեց դստեր որոշումն ու ինչպե՞ս խնամեց թոռնիկներին:

0 45
06.05.2015 Kisabac Lusamutner - Xndirner Hajordakanutyamb - 06.05.2015

ԽՆԴԻՐՆԵՐ ՀԱՋՈՐԴԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ - Տարիքային տարբերությունը հաստատակամ Արտյոմին հետ չպահեց իր որոշումից: Դժվարություններ, կորուստներ, անընդհատ հեռացումներ ու անմարդկային պայմաններ, որտեղ ստիպված են իրենց կյանքը շարունակել Արտյոմն ու Աննան արդեն 2 մանկահասակ երեխաների հետ: Ի՞նչն ստիպեց նրանց հայտնվել այսպիսի պայմաններում, ինչո՞ւ առաջին հայացքից հեշտ թվացող կյանքն իր հետ դժվարությունների մի ամբողջություն բերեց Արտյոմին ու Աննային և ինչպե՞ս պայքարել օր օրի ավելացող անհաջողությունների դեմ: 

0 36
06.05.2015 Kisabac Lusamutner - Harogh Taratsqner - 05.05.2015

ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐ - Գյուրջյան փողոցին հարող տարածքները նախկինում եղել են ամայի ու քարքարոտ: 1970-ական թվականներից սկսած՝ այս տարածքում ապրող բնակիչները մաքրել են տեղանքը՝ վերածելով կանաչապատ այգիների: Այսօր այդ տարածքները դարձել են կռվախնձոր բնակիչների ու "Կենդանաբանական այգի" ՊՈԱԿ-ի միչև: Բնակիչների խոսքերով՝ այգու աշխատակիցները փակել են ճանապարհն ու իրենց արգելում են մտնել դարպասից ներս: Իրականում ո՞ւմ են պատկանում Գյուրջյան փողոցին հարող վիճելի տարածքները, ո՞ւմ է պատկանում դրանք օգտագործելու իրավունքը:

0 34
05.05.2015 Kisabac Lusamutner - Anavart Lrutyun - 04.05.2015

ԱՆԱՎԱՐՏ ԼՌՈՒԹՅՈՒՆ - Երկար տարիներ լռելուց հետո Արմենուհին փորձեց ընդդիմանալ ամուսնուն: Նորայրի հետ 20 տարի ապրելուց հետո նա հասկացավ, որ ամուսինը երբեք չի փոխվի: Արմենուհու անփոփոխ որոշումն ու ամուսնու շարունակական ծեծերը դարձան ամուսնական զույգի բաժանման պատճառ: Ո՞րն է ամուսինների համատեղ կյանքի ընթացքում ձեռք բերած գույքը, ի՞նչ պահանջով է Արմենուհին դիմում ամուսնուն:

0 25
05.05.2015 Kisabac Lusamutner - 01.05.15 Ampopum N3 2015

ԱՄՓՈՓՈՒՄ N3 2015 - Մենք պատասխանատու ենք բոլոր նրանց համար, ում ընտելացնում ենք

0 36
01.05.2015 Kisabac Lusamutner - 15.5 Qm - 30.04.2015

15.5 ՔՄ - Աշխատանքային առօրյան Լուսինեի համար ճանապարհ հարթեց դեպի ամուսնական կյանք:

0 49

1-20 21-40 41-60 ... 761-780 781-799


Хостинг от uCoz